Գլխավոր Լուրեր Վարչապետ Փաշինյանն ու Լ. Տեր-Պետրոսյանը քննարկել են Արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր

Վարչապետ Փաշինյանն ու Լ. Տեր-Պետրոսյանը քննարկել են Արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր

2470
0

Հուլիսի 16-ին կառավարական առանձնատանը տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը:

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ առաջին նախագահն իր տեսակետներն է հայտնել Հայաստանի առջև ծառացած մի շարք մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ:

Քննարկվել են արտաքին քաղաքականությանը և Արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր:

Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ: