Գլխավոր Դեսից-դենից Ազատությունն սկսվում է այնտեղ, երբ դադարում ես արդարանալ

Ազատությունն սկսվում է այնտեղ, երբ դադարում ես արդարանալ

38
0

Մենք բոլորս էլ պատանդ ենք։ Պատանդն ենք ժամանակի, որը տանում է դեպի ծերություն, պատանդն ենք աշխարհի խենթության, պատերազմների ու բնության տարերքի։ Բայց ամենամեծ կապանքները դրսում չեն, դրանք ներսում են՝ մեր մտքի անվերջանալի աղմուկի մեջ, որին հոգին գամված է ծանր շղթաներով։

Մենք վազում ենք, փորձում ենք դուր գալ, փորձում ենք «ճիշտ» լինել ուրիշների սցենարով։

Բայց գալիս է մի պահ… Մի լուռ ու վճռորոշ պահ, երբ հանկարծ հասկանում ես՝ էլ կարևոր չէ։ Կարևոր չէ, թե ով ինչ կմտածի։ Կարևոր չէ, թե քո որոշումը որքանով է տեղավորվում հասարակական «նորմայի» մեջ։

Այդ պահին կյանքդ դառնում է միայն ու միայն քոնը։ Դու դադարում ես փնտրել արտաքին հաստատում։ Եվ նույնիսկ եթե ամբողջ աշխարհի համար դու սխալ ես, դու ձեռք ես բերում ամենակարևորը՝ դու ճշմարիտ ես ինքդ քեզ համար։

Եվ հենց դա է իրական ազատությունը։

Նոր տեսանյութ.