Գլխավոր Դեսից-դենից Պատմական պահ Տիեզերակայանում. «կայանատեղիները» զբաղված են

Պատմական պահ Տիեզերակայանում. «կայանատեղիները» զբաղված են

68
0

Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) հայտնում է.

 Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) պատմության մեջ առաջին անգամ գրանցվել է ռեկորդային ցուցանիշ՝ կայանի բոլոր 8 կցման հանգույցները (docking ports) միաժամանակ զբաղված են։ Սա իսկական տիեզերական «խցանում» է։

🛰️ Ովքե՞ր են հիմա կայանում


Այս պահին ՄՏԿ-ին կցված են հետևյալ 8 տիեզերանավերը.

2 հատ SpaceX Dragon

Cygnus XL (բեռնատար)

Ճապոնական HTV-X1

2 հատ Soyuz (անձնակազմի համար)

2 հատ Progress (բեռնատար)

 Ի՞նչ է կատարվում ներսում.


Կայանում այժմ բնակվում է 10 հոգի (Expedition 73): Անձնակազմը զբաղված է ակտիվ գիտական աշխատանքով՝

Ուսումնասիրում են, թե ինչպես է տիեզերքն ազդում մարդու արյան շրջանառության վրա։

Կատարում են ֆիզիկայի փորձեր հեղուկ բյուրեղների հետ։

Դասավորում են Cygnus-ի բերած նոր բեռները։

 Ի՞նչ է սպասվում.


Դեկտեմբերի 8-ին անձնակազմը կնվազի. 3 տիեզերագնացներ (Ջոնի Կիմը, Սերգեյ Ռիժիկովը և Ալեքսեյ Զուբրիցկին), ավարտելով իրենց 8-ամսյա առաքելությունը, Soyuz MS-27-ով կվերադառնան Երկիր։

Տիեզերքում կյանքը եռում է։

Նոր տեսանյութ.