Գլխավոր Լուրեր Եղանակը առաջիկա օրերին. դեկտեմբերի 23-28-ը

Եղանակը առաջիկա օրերին. դեկտեմբերի 23-28-ը

0
103

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է.

Երևանում

Դեկտեմբերի 23-ի ցերեկը, 24-26-ին, 27-ի գիշերը, 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձյան տեսքով։

Մարզերում

Դեկտեմբերի 23-ի ցերեկը, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ի գիշերը, 28-ի ցերեկը առանձին շրջաններում, 27-ի ցերեկը, 28-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով։ Քամին արևմտյան՝ 2-5մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։