Շատերս կարծում ենք, որ կյանքի գլխավոր նպատակը բոլոր խնդիրները լուծելն ու վերջնականապես «երջանիկ» դառնալն է։ Բայց արի ու տես, որ երջանկությունն իր բնույթով վայրկենական է, իսկ խնդիրները… դրանք երբեք չեն ավարտվում։
Իսկ ի՞նչ կլինի, եթե կյանքի նպատակը ոչ թե հարմարավետությունն է, այլ ինքնության բացահայտումը: Դառնալ այն, ով դու կաս իրականում, լինել ներկա, ներգրավված այլ մարդկանց կյանքում և աշխարհում։
Ցավոք, հաճախ մենք մեր ժամանակը ծախսում ենք հենց կյանքից խուսափելու վրա։ Մենք վախենում ենք թույլ տալ կյանքին հոսել մեր միջով, և արդյունքում մեր ողջ էներգիան սեղմվում է ամբիցիաների, կախվածությունների և անվերջանալի հոգսերի մեջ։
Բայց երբեմն գալիս է «Մութ գիշերը»։
Այն կարող է թվալ ճգնաժամ, բայց իրականում դա վերադարձ է դեպի կյանք։ Այն մաքրում է մեր էությունը ավելորդ շերտերից, թողնում միայն ամենակարևորը և հնարավորություն տալիս սկսել նորից՝ այս անգամ արդեն իրական ու անկեղծ։
Մի՛ վախեցեք փոթորկից, այն եկել է ձեզ մաքրելու, ոչ թե կործանելու։









