Գլխավոր Դեսից-դենից Հոգեբանական Թեստ. Բացահայտիր քեզ 1 րոպեում

Հոգեբանական Թեստ. Բացահայտիր քեզ 1 րոպեում

94
0

Պատկերացրու, որ դու քայլում ես անտառով։ Մի պահ կանգ առ, շնչիր թարմ օդը և պատասխանիր այս 4 պարզ հարցերին (առանց երկար մտածելու).

Հարցեր

  1. Ո՞ւմ հետ ես քայլում անտառում: (Պատկերացրու կոնկրետ մարդու):

  2. Քայլելիս տեսնում ես մի կենդանի: Ի՞նչ կենդանի է դա և ի՞նչ է նա անում:

  3. Դու դուրս ես գալիս մի բացատ և տեսնում ես քո երազանքների տունը: Ի՞նչ չափսի է այն՝ մե՞ծ, թե՞ փոքր: Տունը ցանկապատ ունի՞, թե՞ ոչ:

  4. Մտնում ես տուն և տեսնում ես սեղան: Ի՞նչ կա սեղանին (ուտելիք, ծաղիկներ, դատարկ է…):

 Արդյունքների վերծանում

1. Մարդը, ում հետ քայլում ես.
Սա այն մարդն է, ով տվյալ պահին ամենակարևորն է քեզ համար կյանքում կամ ում կարիքն ամենաշատն ունես:

2. Կենդանին.
Կենդանու չափսը խորհրդանշում է քո խնդիրների ընկալումը: Եթե այն ագրեսիվ է, դու հակված ես սուր արձագանքել դժվարություններին: Եթե հանգիստ է՝ դու տիրապետում ես իրավիճակին:

3. Տունը և ցանկապատը.

  • Մեծ տունը խոսում է քո մեծ ամբիցիաների և էներգիայի մասին:

  • Ցանկապատի բացակայությունը նշանակում է, որ դու բաց ես աշխարհի ու նոր ծանոթությունների համար:

  • Ցանկապատի առկայությունը վկայում է այն մասին, որ դու գնահատում ես քո անձնական տարածքը և թույլ չես տալիս յուրաքանչյուրին մտնել քո ներաշխարհ:

4. Սեղանը.
Եթե սեղանին ուտելիք կամ ծաղիկներ կան, դու քեզ երջանիկ ու բավարարված ես զգում: Եթե սեղանը դատարկ է, հնարավոր է՝ հիմա քո կյանքում հուզական դատարկություն կամ փոփոխությունների կարիք կա:

Նոր տեսանյութ.