Պատկերացրու, որ դու քայլում ես անտառով։ Մի պահ կանգ առ, շնչիր թարմ օդը և պատասխանիր այս 4 պարզ հարցերին (առանց երկար մտածելու).
Հարցեր
-
Ո՞ւմ հետ ես քայլում անտառում: (Պատկերացրու կոնկրետ մարդու):
-
Քայլելիս տեսնում ես մի կենդանի: Ի՞նչ կենդանի է դա և ի՞նչ է նա անում:
-
Դու դուրս ես գալիս մի բացատ և տեսնում ես քո երազանքների տունը: Ի՞նչ չափսի է այն՝ մե՞ծ, թե՞ փոքր: Տունը ցանկապատ ունի՞, թե՞ ոչ:
-
Մտնում ես տուն և տեսնում ես սեղան: Ի՞նչ կա սեղանին (ուտելիք, ծաղիկներ, դատարկ է…):
Արդյունքների վերծանում
1. Մարդը, ում հետ քայլում ես.
Սա այն մարդն է, ով տվյալ պահին ամենակարևորն է քեզ համար կյանքում կամ ում կարիքն ամենաշատն ունես:
2. Կենդանին.
Կենդանու չափսը խորհրդանշում է քո խնդիրների ընկալումը: Եթե այն ագրեսիվ է, դու հակված ես սուր արձագանքել դժվարություններին: Եթե հանգիստ է՝ դու տիրապետում ես իրավիճակին:
3. Տունը և ցանկապատը.
-
Մեծ տունը խոսում է քո մեծ ամբիցիաների և էներգիայի մասին:
-
Ցանկապատի բացակայությունը նշանակում է, որ դու բաց ես աշխարհի ու նոր ծանոթությունների համար:
-
Ցանկապատի առկայությունը վկայում է այն մասին, որ դու գնահատում ես քո անձնական տարածքը և թույլ չես տալիս յուրաքանչյուրին մտնել քո ներաշխարհ:
4. Սեղանը.
Եթե սեղանին ուտելիք կամ ծաղիկներ կան, դու քեզ երջանիկ ու բավարարված ես զգում: Եթե սեղանը դատարկ է, հնարավոր է՝ հիմա քո կյանքում հուզական դատարկություն կամ փոփոխությունների կարիք կա: