Գլխավոր Լուրեր Փետրվարի 17-ը Զբոսաշրջության դիմակայունության օրն է

Փետրվարի 17-ը Զբոսաշրջության դիմակայունության օրն է

34
0

Ճամփորդությունը միայն նոր վայրեր տեսնելն ու գեղեցիկ լուսանկարներ անելը չէ։ Դա մի հսկայական շղթա է, որը կապում է մարդկանց, մշակույթներն ու տնտեսությունները։

Բայց ի՞նչ է տեղի ունենում, երբ աշխարհը կանգ է առնում (ինչպես եղավ պանդեմիայի ժամանակ) կամ երբ բնական աղետներն ու հակամարտությունները հարվածում են զբոսաշրջությանը։ Հենց այս հարցի պատասխանն է տալիս Համաշխարհային զբոսաշրջության դիմադրողականության օրը-Global Tourism Resilience Day, որը նշվում է այսօր՝ փետրվարի 17-ին։

Ի՞նչ է «դիմակայուն զբոսաշրջությունը»։


Դա այն զբոսաշրջությունն է, որը կարողանում է արագ վերականգնվել ցանկացած ճգնաժամից հետո, պահպանել բնությունն ու օգնել տեղացի մարդկանց։

Ինչպե՞ս կարող ենք ՄԵՆՔ՝ ճամփորդներս, օգնել զբոսաշրջությանը լինել ավելի «դիմակայուն»։

Ահա 4 պարզ քայլ.

1️⃣ Ճամփորդե՛ք տեղական (Support Local).


Փոխանակ մեծ, միջազգային հյուրանոցային ցանցեր ընտրելու, մնացեք տեղական հյուրատներում, կերեք գյուղական փոքրիկ ռեստորաններում։ Ձեր ամեն լուման օգնում է կոնկրետ մի ընտանիքի վերականգնվել ու զարգանալ։

2️⃣ Եղե՛ք «կանաչ» ճամփորդ.


Հարգեք բնությունը։ Օգտագործեք բազմակի օգտագործման շշեր, մի՛ թողեք աղբ և ընտրեք էկո-տուրեր։ Զբոսաշրջությունը կենդանի է այնքան ժամանակ, քանի դեռ կենդանի է բնությունը։

3️⃣ Բացահայտե՛ք «ոչ պոպուլյար» վայրերը.


Մի՛ գնացեք միայն այնտեղ, որտեղ բոլորն են գնում։ Գտեք թաքնված գյուղեր, հեռավոր վանքեր կամ արշավային երթուղիներ։ Սա օգնում է հավասարաչափ բաշխել եկամուտը և զերծ պահել վայրերը «overtourism»-ից (գերբնակեցումից)։

4️⃣ Ճամփորդե՛ք արտասեզոնին.


Գնացեք Լոռի ձմռանը կամ Վայոց Ձոր՝ ուշ աշնանը։ Սա օգնում է զբոսաշրջային բիզնեսներին ունենալ կայուն եկամուտ ամբողջ տարվա ընթացքում, այլ ոչ թե միայն 3 ամիս։

Զբոսաշրջությունը Հայաստանի համար պարզապես ոլորտ չէ, այն մեր երկիրը աշխարհին ճանաչելի դարձնելու և մեր գյուղերը շենացնելու հնարավորություն է։

Նոր տեսանյութ.