Գլխավոր Լուրեր Եղանակի կանխատեսում․ Առաջիկա օրեր․ Ապրիլի 8-ից 13-ը

Եղանակի կանխատեսում․ Առաջիկա օրեր․ Ապրիլի 8-ից 13-ը

118
0

Երևանում

Ապրիլի 8-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 9-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում

Ապրիլի 8-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ։ Ապրիլի 9-13-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում ապրիլի 9-10-ին, 12-13-ին ձյան և թաց ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում սպասվում է ամպրոպ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 8-ի ցերեկը, 9-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 24-27 մ/վ արագությամբ, լեռնային գոտիներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը կնվազի 5-7աստիճանով։
Հայաստանի առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսումներին ծանոթացեք հղումով՝

Նոր տեսանյութ.