Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կանխատեսմամբ․
Երևանում
Ապրիլի 23-ին կեսօրից հետո, 24-ին, 25-ի գիշերը, 26-28-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 16-19մ/վ արագությամբ։ Ապրիլի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում
Ապրիլի 23-ի ցերեկը, 24-28-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Ապրիլի 24-ի ցերեկը և 25-ի գիշերն առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Ապրիլի 25-ին և 28-ին տեղումները լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։
Քամին`հարավարևմտյան`3-6 մ/վ։ Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում․ ապրիլի 23-ի ցերեկը՝ մինչև 18-22 մ/վ, ապրիլի 24-ին՝ մինչև 21-26 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ 16-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Հայաստանի առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսումներին ծանոթացեք հղումով՝
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...







