Գլխավոր Դեսից-դենից Թեստ․«Քո կյանքի թատրոնը». Ո՞րն է քո իրական դերը հիմա

Թեստ․«Քո կյանքի թատրոնը». Ո՞րն է քո իրական դերը հիմա

137
0


Պատկերացրու՝ քո կյանքը մի մեծ ներկայացում է, որը հենց հիմա բեմադրվում է։ Դու մտնում ես թատրոն, որտեղ ամեն ինչ պատրաստ է։ Քեզ առաջարկում են ընտրել քո մասնակցության ձևը։ Ի՞նչ կընտրեիր դու հենց այս պահին։

(Մի՛ մտածիր երկար, ընտրիր այն, ինչն առաջինը սիրտդ կպավ)։

Սցենարիստ – Դու նստած ես կուլիսներում ու գրում ես, թե ինչ պետք է լինի հաջորդ վայրկյանին։

Գլխավոր հերոս – Դու բեմի կենտրոնում ես, լույսերը քո վրա են, ու դու ես խաղում հիմնական դերը։

Հանդիսատես – Դու նստած ես դահլիճում, մութ է, ու դու պարզապես դիտում ես, թե ինչպես է ընթանում խաղը։

Հուշարար – Դու տեսանելի չես, բայց դու ես այն մարդը, ով օգնում է բոլորին չսխալվել ու ճիշտ ուղղություն է տալիս։

Ահա թե ինչ է պատմում քո ընտրությունը քո ներքին վիճակի մասին.

 1. Սցենարիստ (Վերահսկողության կարիք)

Եթե ընտրել ես սցենարիստի դերը, նշանակում է՝ այս փուլում քեզ համար ամենակարևորը վերահսկողությունն է։ Դու չես սիրում անակնկալներ և ուզում ես ինքդ որոշել քո կյանքի ամեն մի դետալը։

Քո խնդիրը. Դու այնքան ես տարված պլանավորմամբ, որ երբեմն մոռանում ես ուղղակի «ապրել» պրոցեսը։

 Խորհուրդը. Թույլ տուր, որ կյանքը երբեմն իմպրովիզներ անի։ Լավագույն պահերը հաճախ սցենարից դուրս են լինում։

 2. Գլխավոր հերոս (Ինքնիրացման կարիք)

Դու էներգիայի պիկի վրա ես։ Քեզ պետք է ուշադրություն, ճանաչում և արդյունք։ Դու պատրաստ ես պատասխանատվություն վերցնել ու լինել առաջնագծում։

Քո խնդիրը. Դու կարող ես արագ հուզականորեն «այրվել», եթե անընդհատ լինես ուշադրության կենտրոնում ու չունենաս հանգստի գոտի։

Խորհուրդը Փայլի՛ր, բայց մի՛ մոռացիր երբեմն վարագույրներն իջեցնել ու պարզապես լռության մեջ լիցքավորվել։

 3. Հանդիսատես (Դադարի և վերլուծության կարիք)

Սա նշանակում է, որ դու հիմա դիտորդի կարգավիճակում ես։ Հնարավոր է՝ դու հոգնել ես իրադարձությունների արագությունից և ուզում ես հասկանալ՝ արդյոք քեզ դուր է գալիս այն, ինչ տեսնում ես քո կյանքում։

Քո խնդիրը. Կա վտանգ չափից շատ պասիվանալու և սեփական կյանքի իրադարձություններից օտարվելու։

Խորհուրդը. Դադարը լավ է վերլուծության համար, բայց հիշի՛ր՝ տոմսդ վաղ թե ուշ վերջանալու է, ու դու պետք է նորից բեմ բարձրանաս։

 4. Հուշարար (Իմաստության և աջակցության կարիք)

Դու ընտրել ես ամենախորհրդավոր դերը։ Դու այն մարդն ես, ով ստեղծում է հարմարավետություն ուրիշների համար։ Քեզ համար կարևոր է լինել պիտանի, օգնել, ուղղորդել։

Քո խնդիրը. Դու հաճախ մոռանում ես քո սեփական «խոսքերի» մասին՝ զբաղված լինելով ուրիշների սխալներն ուղղելով։

Խորհուրդը․ Հոգ տանելով ուրիշների մասին՝ չդառնաս ստվեր։ Քո ձայնը նույնպես պետք է լսելի լինի։

Նոր տեսանյութ.