Գլխավոր Դեսից-դենից Այն, ինչ մեզ չի սպանում, մեզ ավելի ուժե՞ղ է դարձնում, թե՞․․․

Այն, ինչ մեզ չի սպանում, մեզ ավելի ուժե՞ղ է դարձնում, թե՞․․․

55
0

Նիցշեն սխալվո՞ւմ էր. Աննա Կիրյանովայի հոգեբանական հայացքը դիմացկունության իրական գնի մասին։

«Այն ամենն, ինչն ինձ չի սպանում, դարձնում է ինձ ավելի ուժեղ»։ Այս հայտնի արտահայտության հեղինակը՝ Ֆրիդրիխ Նիցշեն, հետո խելագարվեց, իսկ հետո՝ մահացավ։ Որովհետև դրանք գեղեցիկ խոսքեր են, բայց ոչ ամբողջական ճշմարտություն։

Մաշկ, որը կոշտանում է

Այն ամենը, ինչ մեզ անմիջապես չի սպանում, սպանում է կամաց-կամաց, աննկատ։ Այն սպանում է մեր բարությունը, վստահությունը, նրբությունն ու անկեղծությունը։ Խաբեությունը, դավաճանությունը, ստորությունն ու անարդարությունը կարող են չսպանել ֆիզիկապես, բայց նրանք կաթիլ առ կաթիլ ներսում ինչ-որ բան են փոխում։

Մենք դիմանում ենք, վերքը լավանում է, բայց մնում է սպի՝ կոշտ մաշկ։ Եվ այդպես, աստիճանաբար, մենք պատվում ենք այդ կոշտ մաշկով՝ նույնիսկ չնկատելով, թե ինչպես դա պատահեց։

Լռող զանգակներն ու մահացած փերիները

Իհարկե, կարելի է ինքն իրեն սփոփել՝ ասելով. «Ես դարձա ավելի ուժեղ»։ Այո՛, դա այդպես է։ Բայց այդ ընթացքում հոգու մեջ ևս մեկ լար կտրվեց, ևս մեկ բյուրեղյա զանգակ լռեց։ Մեր ներսում ինչ-որ մեկը մահացավ՝ գուցե բարի փերին կամ փոքրիկ հրեշտակը, որոնք մեր էության մի մասն էին։

Այժմ մենք հստակ գիտենք՝ ինչպես պատասխանել հարվածին, ինչպես հակադարձել դաժան խոսքին։ Մենք սովորել ենք պաշտպանվել և այլևս չենք զարմանում անշնորհակալությունից։ Բայց ամեն հարվածի հետ մենք անվերադարձ կորցնում ենք ինչ-որ կարևոր բան։

Ուժեղ, բայց դատարկ

Ուժեղանալը հաճախ տեղի է ունենում այլ կարևոր հատկանիշների հաշվին։ Այն, ինչ մեզ չի սպանում, պարզապես սպանում է ոչ միանգամից։ Եվ հարց է առաջանում՝ մենք դառնում ենք ուժե՞ղ, թե՞ պարզապես անզգա։

Եզրակացություն


Պետք է հնարավորինս քիչ առնչվել այն ամենի հետ, ինչը սպանում է մեր հոգին։ Եվ այն մարդկանց հետ, ովքեր «սպանում են» մեզ իրենց վերաբերմունքով։ Որովհետև նրանք, միևնույն է, մնում են մարդկային նուրբ հոգիների և բարի մղումների մարդասպաններ։

Հեղինակ՝ Աննա Վ. Կիրյանովա

Նոր տեսանյութ.