ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը խոստանում է Երևանի ավագանու աննախադեպ ընտրություններ։ «Վարչապետից ես ունեմ համապատասխան հանձնարարական, որպեսզի ապահովեմ թափանցիկ ընտրություններ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Ըստ Վ.Օսիպյանի՝ ընտրակաշառքի դեպքերը բացառվելու են, իսկ նման դրսևորումներ լինելու դեպքում և՛ տվողը, և՛ վերցնողը, և՛ ոստիկանության այն աշխատակիցը, ում տեսադաշտում այդ ամենը կատարվել է, կենթարկվեն պատասխանատվության:
Ոստիկանապետը հավաստիացրեց, որ քրեական տարրերի կողմից մարդկանց ահաբեկելու դեմ պայքարն արդեն սկսված է, և դրական ազդեցությունն արդեն կա. «Օրենքի առջև բոլորը հավասար են լինելու։ Ոստիկանությունը ՀՀ տարածքում լիովին տիրապետում է օպերատիվ ինֆորմացիային»։
«Ես անհամբեր սպասում եմ՝ ո՞վ է առաջինը փորձելու խանգարի և դեմ գնա»,- հավելեց Օսիպյանը։