Գլխավոր Քաղաքական Արա Բաբլոյանը Հայաստանում նկատում է ժողովրդավարության դինամիկ առաջընթաց

Արա Բաբլոյանը Հայաստանում նկատում է ժողովրդավարության դինամիկ առաջընթաց

1135
0

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը  վստահ է՝ Հայաստանն անցյալ տարիների ընթացքում ժողովրդավարության առումով դինամիկ առաջընթաց  է կատարել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաբլոյանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Նախագահի, վարչապետի, Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպումներից հետո հիմնական շեշտերից մեկը, որը ես դնում  եմ, հետևյալն է՝ մենք անցյալ տարիների ընթացքում ժողովրդավարության առումով դինամիկ առաջընթաց ենք կատարել: Երբեք իրավունք չունենք հետադարձ քայլեր անելու»,- ասաց ԱԺ նախագահն ու հավելեց՝ ներկայում պետք է ժողովրդավարությունն է՛լ ավելի ամրապնդել:

Անդրադառնալով սեպտեմբերի 12-ին կառավարության անդամների հետ ԱԺ-ում հարց-պատասխանին, նշեց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի համար հավելյալ ժամանակի հնարավորություն էր տվել, որպեսզի նրա ելույթն ավարտվեր Ազգային ժողովում, այլ ոչ թե հանրահավաքում: «Դա ավելի ճիշտ մոտեցում է: Լուրջ հարցերը մենք պետք է քննարկենք, հարցեր բարձրացնենք և դրանց պատասխաններ ստանանք այն մարմնում, որտեղ քաղաքական ուժերը ներկայացված են»,- եզրափակեց Բաբլոյանը: