Գլխավոր Լուրեր Ռոբերտ Քոչարյան անունով քաղաքական գործոն ՀՀ-ում գոյություն չունի. Նիկոլ Փաշինյան

Ռոբերտ Քոչարյան անունով քաղաքական գործոն ՀՀ-ում գոյություն չունի. Նիկոլ Փաշինյան

0
2206

tert.am-ը գրում է.

Կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանի այդ հայտարարությունները ցույց են տալիս նրա քաղաքական ընկալումներին ու ըմբռնումների մակարդակը։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերը Քոչարյանի այն հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանը կփոշմանի, որ որոշել է իր հետ «գլուխ դնել»։

«Սա իրենց թաղի, քուչի կռիվ չէ, որտեղ պարտվողները հեռանալիս ասում են՝ դե, դու կփոշմանես հլը, կտենաս՝ ինչ կլինի»,- շարունակեց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք ի դեմս Ռոբերտ Քոչարյանի վտանգ տեսնում է, վարչապետ Փաշինյանը պատասխանեց, թե ինքն արդեն մի քանի անգամ ասել է և հիմա էլ կվերահաստատի, որ վտանգ չի տեսնում։

«Ինձ «Коммерсантъ» թերթից հարց էին տվել ու ասում էին՝ Դուք դա անում եք քաղաքական գործոնը չեզոքացնելու համար, իսկ ես այն ժամանակ էլ ասեցի ու հիմա էլ ասում եմ, որ Ռոբերտ Քոչարյան անունով քաղաքական գործոն Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի։ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան ու նրա շրջապատ․ մենք գործ ունեք քաղաքական դիակների հետ, սակայն քաղաքական դիակ լինելը ոչ մեկին չի ազատում օրենքի առաջ ունեցած պարտավորություններից»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նաև անդրադարձավ նախկին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այն հայտարարությանը, թե վարչապետ Փաշինյանին մոլորության մեջ են գցել, թե Արցախի հակամարտության բանակցություններում Արցախի կարգավիճակի մասին խոսք չկա. « Խնդրում եմ՝ իմ հայտարարություններն ուշադիր նայեն ու տեսնեն, թե ես ինչ եմ ասում»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։