Գլխավոր Լուրեր Որևէ երկրի, առավել ևս՝ Թուրքիայի նախագահի հետ, որևէ մեկը չի պատրաստվում Հայաստանում...

Որևէ երկրի, առավել ևս՝ Թուրքիայի նախագահի հետ, որևէ մեկը չի պատրաստվում Հայաստանում թաքուն խոսակցություն ունենալ. Նիկոլ Փաշինյան

1262
0

Որևէ երկրի նախագահի հետ, առավել ևս՝ Թուրքիայի նախագահի հետ, որևէ մեկը չի պատրաստվում Հայաստանում թաքուն խոսակցություն ունենալ:

Այս մասին այսօր Արմավիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե հրապարակումներ են եղել, որ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

«Նման բան չի եղել, միակ կապը, որի մասին ես պատմել եմ, եղել է Բրյուսելում, երբ Թուրքիայի արտգործնախարարն անցում էր, հետո հետ եկավ, բարևեց ու գնաց:

«Որևէ երկրի նախագահի հետ, առավել ևս՝ Թուրքիայի նախագահի հետ, որևէ մեկը չի պատրաստվում Հայաստանում թաքուն խոսակցություն ունենալ: Մենք որևէ թաքուն բան չենք պատրաստվում անել, եթե որևէ խոսակցություն տեղի ունենա՝ դրա մասին մեր հանրությունը կիմանա մեզնից»,- ասաց Փաշինյանը:

Հարցին, թե հայ-ադրբեջանական սահմանին լարվա՞ծ է, որովհետև հակառակորդի կրակոցից խաղաղ բնակիչ է վիրավորվել, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Սահմանում արդեն 30 տարի է լարված է:

Իսկ վիրավորված քաղաքացու հետ հեռախոսազրույց եմ ունեցել, իմացել եմ, թե ոնց է զգում իրեն»:

Ինչ վերաբերում է Թուրքիայի 16-ամյա քաղաքացուն, որը սահմանը հատելիս ձերբակալվել էր իրավապահների կողմից, հարցին, թե վարչապետն ինչ տեղեկություններ ունի նրան արտահանձնելու մասին, Նիկոլ Փաշինյանը հորդորեց հարցերն ուղղել ոստիկանությանը:

Հիշեցնենք, որ թուրքական «Հուրիեթ» պարբերականը գրել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և խնդրել Թուրքիային վերադարձնել Կարսի Կյուչուքդուրան գյուղի 16-ամյա բնակիչ Ումութ Ալի Օզմենին։ ՀՀ ԱԳՆ-ն հերքել էր վարչապետին զանգելու մասին լուրը: