Գլխավոր Քաղաքական Հ. Մարությանի, ՔՊ մասին էլ չեմ խոսելու, իսկ քաղաքապետի բոլոր թեկնածուներով բանավեճ...

Հ. Մարությանի, ՔՊ մասին էլ չեմ խոսելու, իսկ քաղաքապետի բոլոր թեկնածուներով բանավեճ անցկացնելու ֆորմատն ինձ հարմար չի. Ն. Զոհրաբյան

2395
0

Ես Հայկ Մարությանի, ՔՊ մասին այլևս չեմ խոսելու, երեկ ամեն ինչ ասել եմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը, ով քարոզարշավ է իրականացնում Ավան վարչական շրջանում:

«Ձեր բոլոր հարցերը իզուր են, հարցրեք իմ գործընկերներն»,-ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը` հավելով, որ ինքը այսուհետ խոսելու է միայն իրենց ծրագրերի մասին:

Ինչ վերաբերում է Հայկ Մարությանի առաջարկին՝ քաղաքապետի բոլոր թեկնածուներով բանավեճ իրականացնել, ապա Նաիրա Զոհրաբյանը շեշտեց. «Այդ ֆորմատն ինձ հարմար չէ»:

Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանի հայտարարությանը, թե Նաիրա Զոհրաբյանի թուրը կտրում է մինչև «դու սուս» հրահանգը, ապա Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ ԲՀԿ մամլո խոսնակը պատասխանել է դրան:

Արդեն բնակիչների հետ հանդիպման ընթացքում Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ առաջնահերթ խնդիրների վերաբերյալ ունեն կոնկրետ ծրագրեր, ներդրումային փաթեթներ.

«Երևանում այնքան խնդիրներ կան, որոնք առանց ներդրումների հնարավոր չէ լուծել, այդ ներդրումը կարող է բերել միայն ԲՀԿ-ն»,-ընդգծեց նա: