Ես Հայկ Մարությանի, ՔՊ մասին այլևս չեմ խոսելու, երեկ ամեն ինչ ասել եմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը, ով քարոզարշավ է իրականացնում Ավան վարչական շրջանում:
«Ձեր բոլոր հարցերը իզուր են, հարցրեք իմ գործընկերներն»,-ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը` հավելով, որ ինքը այսուհետ խոսելու է միայն իրենց ծրագրերի մասին:
Ինչ վերաբերում է Հայկ Մարությանի առաջարկին՝ քաղաքապետի բոլոր թեկնածուներով բանավեճ իրականացնել, ապա Նաիրա Զոհրաբյանը շեշտեց. «Այդ ֆորմատն ինձ հարմար չէ»:
Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանի հայտարարությանը, թե Նաիրա Զոհրաբյանի թուրը կտրում է մինչև «դու սուս» հրահանգը, ապա Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ ԲՀԿ մամլո խոսնակը պատասխանել է դրան:
Արդեն բնակիչների հետ հանդիպման ընթացքում Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ առաջնահերթ խնդիրների վերաբերյալ ունեն կոնկրետ ծրագրեր, ներդրումային փաթեթներ.
«Երևանում այնքան խնդիրներ կան, որոնք առանց ներդրումների հնարավոր չէ լուծել, այդ ներդրումը կարող է բերել միայն ԲՀԿ-ն»,-ընդգծեց նա: