Գլխավոր Լուրեր Ամենուր տեղադրված խաղային ապարատները պետք է հանվեն, բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը՝ սահմանափակվի. վարչապետ

Ամենուր տեղադրված խաղային ապարատները պետք է հանվեն, բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը՝ սահմանափակվի. վարչապետ

3807
0

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով գազալցակայաններում և ամենուր տեղադրած խաղային ապարատներին, հայտարարեց, որ պետք է դրանք դուրս բերվեն:

«Սա պետք է անել շատ արագ ու շատ վճռական»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը փողոցային թակարդներ համարեց բուքմեյքերական գրասենյակները և նշեց, որ պետք է հնարավորինս տրամաբանական ձևով դրանց գործունեությունը սահմանափակվի:

«Ռազմավարական առումով պետք է բացառել հետևյալ իրավիճակը՝ մեր երկրում տնտեսական ակտիվության շատ լավ ցուցանիշ կա, երբ ուզում ենք հասկանալ այդ ցուցանիշը, պարզվում է՝ ոչ մի բան տեղի չի ունեցել, պարզապես տեղի է ունեցել Աշխարհի առաջնություն, ու մեր երիտասարդությունն այդ օրերին զբաղված է եղել խաղադրույքներ անելով ու, բնականաբար, պարտվելով»,- ասաց վարչապետը: Նա ընդգծեց՝ այս խնդիրները քննարկման արդյունքում պետք է անհապաղ լուծել: