Այսօր Արցախի զորամասերից մեկում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Ես եմ» ծրագրով զորակոչված զինծառայողների հետ։
Դավիթ Տոնոյանին ուղեկցում էին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ- գնդապետ Մովսես Հակոբյանը և ԱՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը։
Դավիթ Տոնոյանը զինծառայողների և նրանց հրամանատարների հետ քննարկել է ծրագրի արդյունավետության և շարունակականության խնդիրները, լսել նրանց հարցերը։ Հանդիպման վերջում պաշտպանության նախարարը բարի ծառայություն մաղթեց զինծառայողներին և նշեց, որ սա մեր զինված ուժերի համար կարևոր ծրագիր է։
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...