Ժամը 14:30-ի դրությամբ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցվել է 70 խախտում, 11 միջադեպ:
Transparency.am կայքի փոխանցմամբ, «Ականատես» դիտորդական առաքելության տվյալներով, ամենից շատ խախտումներով առանձնանում են Շենգավիթ վարչական շրջանի 8/9 եւ Արաբկիրի 4/40 ընտրատեղամասերը, որտեղ գրանցվել է երեքական խախտում:
Հիմնականում խախտումները վերաբերում են տեղամասի անմատչելիությանը, քվեարկության սենյակի կահավորմանը, կողմնակի անձանց ներկայությանը:
Ընտրախախտումների քարտեզը պատկերում է «Ականատես» նախաձեռնության («Թրանսփերենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություններ եւ «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնություն) դիտորդների կողմից բացահայտված խախտումները:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...