Գլխավոր Լուրեր Ժամը 14:30-ի դրությամբ գրանցվել է 70 խախտում, 11 միջադեպ. «Ականատես» դիտորդական առաքելություն

Ժամը 14:30-ի դրությամբ գրանցվել է 70 խախտում, 11 միջադեպ. «Ականատես» դիտորդական առաքելություն

0
1100

Ժամը 14:30-ի դրությամբ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցվել է 70 խախտում, 11 միջադեպ:

Transparency.am կայքի փոխանցմամբ, «Ականատես» դիտորդական առաքելության տվյալներով, ամենից շատ խախտումներով առանձնանում են Շենգավիթ վարչական շրջանի 8/9 եւ Արաբկիրի 4/40 ընտրատեղամասերը, որտեղ գրանցվել է երեքական խախտում:

Հիմնականում խախտումները վերաբերում են տեղամասի անմատչելիությանը, քվեարկության սենյակի կահավորմանը, կողմնակի անձանց ներկայությանը:

Ընտրախախտումների քարտեզը պատկերում է «Ականատես» նախաձեռնության («Թրանսփերենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություններ եւ «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնություն) դիտորդների կողմից բացահայտված խախտումները: