ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ արված հայտարարությանը, որ Երևանի ավագանու նախորդ տարվա ընտրությունների համեմատ ակտիվությունն այս տարի շատ փոքր՝ 1-2 տոկոսով ավելի քիչ է, ինչը բացատրվում է նրանով, որ այս ընտրություններին գազելներով, ավտոբուսներով ընտրողներին ընտրատեղամասեր չեն բերում այս տարի։
«Չեմ ուզում հավատալ, որ վարչապետը ընտրությունների ցածր մասնակցությունը բացատրում է նախկինում գազելներով մարդ բերելու պրոցեսով։ Մի՞թե այդ չարաբաստիկ գազելները ավելի ազդեցիկ գործոն են, քան հեղափոխական էյֆորիան, վարչապետի անձնական PR-ը և արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու խոստումը։ Փաստորեն, արհեստական քաղաքական օրակարգի շուրջ մարդկային մոբիլիզացիան վտանգված է»,-գրել է նա: