Գլխավոր Լուրեր 10/16 ընտրատեղամասում 771 ընտրողից 667-ը՝ ընտրողների 86.5 տոկոսը, ձայնը տվել է «Իմ...

10/16 ընտրատեղամասում 771 ընտրողից 667-ը՝ ընտրողների 86.5 տոկոսը, ձայնը տվել է «Իմ քայլը» դաշինքին

3462
0

Երևանի ավագանու ընտրություններում 10/16 ընտրատեղամասում (Էրեբունի վարչական շրջան) 1911 ընտրողից ընտրությանը մասնակցել է 771-ը։

Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ռաիսա Գրիգորյանի խոսքով՝ նախորդ ընտրությունների համեմատ այս անգամ քվեարկողների հոսքը քիչ էր։

«Մեր տեղամասում շատ հանգիստ ընտրություններ էին, նույնիսկ կարող եմ ասել՝ աննախադեպ։ Հանձնաժողովի անձնակազմում մասնակցել եմ վերջին 6-7 ընտրություններին, սա աննախադեպ հանդարտ ընտրություն էր»,- հայտնեց հանձնաժողովի նախագահը։

10/16 ընտրատեղամասի «Իմ քայլը» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձինք ևս փաստեցին, որ օրվա ընթացքում խախտումներ չեն արձանագրվել։

Ստորև ներկայացնում ենք ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին տրված ձայները.

«Իմ քայլը» դաշինք (քաղաքապետի թեկնածու՝ Հայկ Մարության) – 667 ձայն

ԲՀԿ (քաղաքապետի թեկնածու՝ Նաիրա Զոհրաբյան) – 41 ձայն

«Լույս» դաշինք (քաղաքապետի թեկնածու՝ Արտակ Զեյնալյան) – 20 ձայն

«Երկիր Ծիրանի» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու՝ Զարուհի Փոստանջյան) – 6 ձայն

ՀՅԴ (քաղաքապետի թեկնածու՝ Միքայել Մանուկյան) – 6 ձայն

«Երևանի հանրություն» դաշինք (քաղաքապետի թեկնածու՝ Անահիտ Թարխանյան) – 5 ձայն

«Երևանցիներ» դաշինք (քաղաքապետի թեկնածու՝ Արարատ Զուրաբյան) – 4 ձայն

«Ժառանգություն» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու՝ Րաֆֆի Հովհաննիսյան) – 3 ձայն

ՕԵԿ (քաղաքապետի թեկնածու՝ Մհեր Շահգելդյան) – 3 ձայն

«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Մանուել Գասպարյան) – 2 ձայն

«Հայք (Հայկազունիներ)» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու՝ Գևորգ Հովսեփյան) – 1 ձայն

«Ռեֆորմիստներ» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյան) – 0 ձայն

Անվավեր – 13

tert.am