ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«2004-ից (շատերը՝ 95-96-ից) տեղամասերում կռիվ ենք տվել, պայքարել ամեն քվեաթերթիկի համար, մարմնով պաշտպանել քվեատուփերը, լսել սպառնալիքներ, հետո փողոց դուրս եկել՝ քաղաքացու քվենպաշտպանելու և արդարություն պահանջելու, հայտնվել մահակների հարվածների ու կրակի տակ, որ մոտեցնենք էս օրը։
Կեցցե ազատ, արդար և ժողովրդավարական ընտրությունների միջոցով ժողովրդի իշխանության իրացումը։ Կեցցե քաղաքացու հաղթանակը»: