Երեւանի ավագանու ընտրություններում ԿԸՀ-ն առցանց ռեժիմով սկսել է ամփոփել քվեարկության արդյունքները: Ժամը 00։30-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 18 տոկոսը (475 ընտրատեղամասերից հաշվարկվել է 92-ի տվյալները):
Ըստ այդմ, «Իմ քայլը» դաշինքը ստացել է 82,34% (54623 ձայն), երկրորդ տեղում ԲՀԿ-ն է, որն ստացել է 6,29 տոկոս (4173 ձայն): Երրորդ տեղում «Լույս» դաշինքն է՝ 4,85% տոկոս ձայներով (8217 ձայն):
4-րդ տեղում ՀՅԴ-ն, որն ստացել է 1,52 տոկոս: «Երկիր ծիրանին» ստացել է 1,38 տոկոս ձայն:
Մնացած ուժերը ստացել է 1 տոկոսից պակաս ձայն:
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 23-ին, տեղի են ունեցել Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները: Այս պահին դեռ շարունակվում է ձայների հաշվարկը: ԿԸՀ-ն նախնական արդյունքները կհրապարակի վաղն առավոտյան:
Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք:
Նշենք, որ Երեւանի ավագանու անդամների թիվը 65 է: Քաղաքական ուժերի ցուցակները գլխավորողները համարվում են քաղաքապետի թեկնածուներ: