Գլխավոր Լուրեր Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ

Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ

2004
0

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։

Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Հայցվոր Ռոբերտ Քոչարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հայց է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին:

Գործը մակագրվել է դատավոր Հայարփի Զարգարյանին։ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը դատարանում «Մարտի1-ի» գործով նրա պաշտպաններից Հայկ Ալումյանն է։

Թե ինչն է Քոչարյանը համարել զրպարտություն, դեռ պարզ չէ: