Գլխավոր Քաղաքական Սոցիոլոգ․ ՀՀ կառավարության նոր կադրերը «երկու» են ստանում պատրաստվածության ու իրենց պաշտոններին...

Սոցիոլոգ․ ՀՀ կառավարության նոր կադրերը «երկու» են ստանում պատրաստվածության ու իրենց պաշտոններին համապատասխանության համար

2535
0

Հայաստանի կառավարության նորանշանակ կադրերը հինգ բալանի սանդղակով երկու  են ստանում իրենց պատրաստվածության ու իրենց զբաղեցրած պաշտոններին համապատասխանության համար։ Այս մասին մայիսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշանակած 22 պաշտոնյաներից 12-ը կուսակցական են, մնացածը՝ անկուսակցական։ «Դա վկայում է այն մասին, որ Փաշինյանը կադրեր ընտրելիս չի ձգտել նշանակել բացառապես իր մարդկանց»,- ասում է Ադիբեկյանը։

Սոցիոլոգի խոսքով կառավարության կազմի միջին տարիքը 41 տարեկան է, մինչդեռ մարդը հասուն տարիքին է հասնում 42 տարեկանում։ Դա նշանակում է, որ կառավարության կազմը միջինը մոտ է հասունության՝ 3 նորանշանակ պաշտոնյաները 30 տարեկանից երիտասարդ են, 9-ը՝ մոտ են հասուն տարիքին, 10-ը՝ հասուն տարիքում են»,- ասել է սոցիոլոգը։

Նրա գնահատականով՝ նոր կառավարությունում պաշտոններ զբաղեցրած 10 մարդիկ իրենց պաշտոններին համապատասխանող կրթություն ունեն, մնացած 12-ը չունեն իրենց ապագա գործունեության համապատասխան ոլորտի բազային կրթություն։ «Բայց միաժամանակ երկրորդ կրթության ու պատրաստվածության դասընթացներ անցնելու միջոցով 12-ը ստացել են համապատասխան որակավորում։ Ընդ որում 8 պաշտոնյաները բազային կրթության բացակայությունը լրացրել են երկրորդայինի հաշվին, որը տալիս է հասկացություն, թե ինչ է պետական կառավարումը»,- հավելել է Ահարոն Ադիբեկյանը։

Սակայն նորանշանակ պաշտոնյաներից միայն 12-ն ունեն փորձ պետության կառավարման ոլորտում։ «Ընդամենը 6 նորանշանակ պաշտոնյա ունեն եւ բազային կրթություն, եւ փորձ պետության կառավարման ոլորտում, ամբողջովին համապատասխանելով զբաղեցրած պաշտոններին։ Ու արդյունքում ընդհանուր պատկերը «երկուսի» է ձգում»,- ամփոփել է սոցիոլոգը։

NEWS.AM