Գլխավոր Լուրեր Եվրոպան կորցրել է իր ամենագեղեցիկ ձայներից մեկը. Ժան Կլոդ Յունկերը ցավակցել է...

Եվրոպան կորցրել է իր ամենագեղեցիկ ձայներից մեկը. Ժան Կլոդ Յունկերը ցավակցել է Ազնավուրի մահվան կապակցությամբ

2110
0

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը ցավակցություն է հայտնել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Ժան Կլոդ Յունկերը մասնավորապես նշել է. «Խորապես վշտացած եմ նրա մահվան մասին լուրով: Շառլ Ազնավուրը եղել է մի ամբողջ սերնդի ոգեշնչման աղբյուր՝ մարմնավորելով Ֆրանսիայի գեղեցիկ պատկերը, – ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը:

Նրա խոսքով` մինչեւ իր վերջին շունչը  մեծ արվեստագետը, երգիչը, կոմպոզիտորը և դերասանը հարստացրել է մեր կյանքը իր արվեստով: «Այսօր Եվրոպան կորցրել է իր ամենագեղեցիկ ձայներից մեկը»,- ընդգծել է Ժան Կլոդ Յունկերը: