Գլխավոր Քաղաքական Վարչապետի գրությամբ նախագահին առաջարկվել է աշխատանքից ազատել ՀՅԴ–ական և ԲՀԿ–ական նախարարներին

Վարչապետի գրությամբ նախագահին առաջարկվել է աշխատանքից ազատել ՀՅԴ–ական և ԲՀԿ–ական նախարարներին

2723
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրությամբ նախագահին առաջարկվել է աշխատանքից ազատել ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանին, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանին, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանին, սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Լևոն Վահրադյանին, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանին և գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանին:

Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բողոքի ակցիայի ընթացքում նշել է, որ իր աշխատակազմին հանձնարարել է կառավարությունում ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն ներկայացնող նախարարներին ազատելու հրաման պատրաստել:

Վարչապետի այս քայլը պայմանավորված է վերոնշյալ կուսակցությունների՝ ԱԺ խմբակցությունների կողմից ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին կողմ քվեարկելով։