Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնցով աշխատանքից ազատել է ՀՅԴ–ական և ԲՀԿ–ական նախարարներին, որոնց աշխատանքից ազատելու առաջարկությամբ հոկտեմբերի 2-ին հանդես էր եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Աշխատանքից, մասնավորապես, ազատվել են տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը (ԲՀԿ), սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը (ԲՀԿ), արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը (ԲՀԿ), էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը (ԲՀԿ), գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը (ՀՅԴ) և տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ)։
Ներկայացնում ենք նախագահի հրամանագրերը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Աշոտ Հակոբյանին ազատել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնից»,– ասվում է հրամանագրում:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Լևոն Վահրադյանին ազատել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնից»,– ասվում է հրամանագրում:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Հրաչյա Ռոստոմյանին ազատել արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից»,– ասվում է հրամանագրում:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Արթուր Գրիգորյանին ազատել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնից»,– ասվում է հրամանագրում:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Արթուր Խաչատրյանին ազատել գյուղատնտեսության նախարարի պաշտոնից»,– ասվում է հրամանագրում:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Արծվիկ Մինասյանին ազատել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնից»,– ասվում է հրամանագրում: