«ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների զրույցի գաղտնալսումից հետո իշխանության մեջ գտնվող բարձրաստիճան պաշտոնյաները որոշել են փոխել իրենց բջջային հեռախոսահամարները, որպեսզի մի օր էլ այդ «ուխտն իրենց դռանը չչոքի»:
Սակայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավոր Հրաչյա Հակոբյանը մեր լրագրողին վստահեցրել է, որ ինքն անձամբ չի փոխել համարը, չկա նման բան:
Ի դեպ, գաղտնալսման հրապարակումը և ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի ձևավորումը՝ Հայաստանում մարդու իրավունքների ուսումնասիրության նպատակով, որոշակի սրբագրումներ են մտցրել իրավապահ կառույցների գործողություններում. նրանք ավելի զգույշ են դարձել և գործեր հարուցելիս աշխատում են պահպանել օրինականությունը»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...