Գլխավոր Իրավական Կանխվել է անասնագողության դեպքը. սահմանին փշալարերը կտրված են եղել. ԱԱԾ

Կանխվել է անասնագողության դեպքը. սահմանին փշալարերը կտրված են եղել. ԱԱԾ

1405
0

Սեպտեմբերի 29-ին ժամը 1:15-ի սահմաններում Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղի բնակիչ Խաչիկ Գրեյանը հայտնաբերել է, որ գոմից խոշոր եղջերավոր անասուններ են գողացել:

ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ այդ մասին նա անմիջապես տեղեկացրել է գյուղի հարեւանությամբ տեղակայված ՀՀ ԱԱԾ ՍԶ սահմանապահ ուղեկալի պետին: Համապատասխան գործողությունների արդյունքում, պետական սահմանի պահպանություն իրականացնող սահմանապահ վերակարգը քիչ անց հայտնաբերել է 7 գլուխ խոշոր եղջերավոր անասունները, ինչպես նաեւ պարզել, որ փշալարային արգելափակոցների մոտ 2-3 մետր հատվածը կտրված է:

Սահմանապահ զորքերի զինծառայողների արհեստավարժության շնորհիվ անասնագողության դեպքը կանխվել է: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: