Եթե վարչապետին թույլ տվեցինք հրաժարական տալ՝ մենք կանգնելու ենք ոչ միայն հեղափոխությունը, այլև Հայաստանը կորցնելու վտանգի առջև: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:
«Եթե նման իրավիճակ ստեղծվի ու հակահեղափոխական, հակապետական ուժերը ռևանշ արձանագրեն՝ արյուն է թափվելու. շատ արյուն:
Վարչապետի պաշտոնը Նիկոլ Փաշինյանին չի պատկանում, որպեսզի նա իրավունք ունենա ըստ իր հայեցողության՝ հրաժարական տալ: Փաշինյանին աշխատելու գործուղել է ժողովուրդը, և ժողովուրդը նրան թույլ չի տալիս վայր դնել իրեն հանձնված մանդատը: Ժողովուրդը դեմ է նրա հրաժարականին և պահանջում է չգնալ չարդարացված ռիսկի:
Վարչապետի հրաժարականով ճակատագիրն է խաղադրույք դառնալու: Դրա իրավունքը մենք չունենք:
Արտահայտե՛ք ձեր բողոքը: Այսօր կարևորագույն խնդիրը դա է:
Վարչապետը պարտավոր է վարչապետ մնալ»,-գրել է քաղաքագետը: