Գլխավոր Լուրեր ՍոցՑանցային Կա ԱԺ լուծարման սահմանադրական եղանակ, առանց հրաժարականի

Կա ԱԺ լուծարման սահմանադրական եղանակ, առանց հրաժարականի

0
15236

Ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Գալստյանը իր էջում  գրում է.

«Պ-ն Վարչապետ դեմ մի գնացեք ժողովրդին, հրաժարական մի տվեք։ ԱԺ լուծարման սահմանադրական այլ ճանապարհ նույնպես կա։

Երեկ Վարչապետը հայտարարեց,որ ԱԺ-ն ցրելու համար,պատրաստվում է հրաժարական տալ։

Այս առումով կասեմ հետևյալը ՝ Պ-ն Վարչապետ, Ձեր խոսքերն են, որ ցանկացած որոշում ընդունելու էք ժողովրդի հետ խորհրդակցելով և երբեք նրա կամքին հակառակ չէք գնա։

Պ-ն Վարչապետ, մենք Զեզ տվել ենք իշխանության, այլ ոչ թե հրաժարական տալու մանդատ։ Դուք հրաժարական տալու իրավունք ուղղակի չունեք

Վստահ եմ, որ այս խոսքերով կարտահայտեմ հայ ժողովրդի մեծամասնության կարծիքը։

Եթե խնդիրը սահմանադրական ճանապարհով ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումն է, ապա դրա համար ամենևին պետք չէ, որ հրաժարական տաք։

ԿԱ ԱԺ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ, ԱՌԱՆՑ ՁԵՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ։

Այսպես ՝

ՀՀ սահմանադրության 89-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

1. Ազգային ժողովը կազմված է առնվազն հարյուր մեկ պատգամավորից:

– Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի համաձայն՝ եթե ընտրական ցուցակներում պատգամավորի թեկնածու չկա ապա մանդատը մնում է թափուր:

– Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝

4․․․Ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնելու դեպքում քաղաքացու անունը, ազգանունը հանվում են համապետական ընտրական ցուցակի առաջին և երկրորդ մասերից, ինչպես նաև տարածքային ընտրական ցուցակից։

ՀՀ սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն

2. Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:

Կատարվելիք գործողությունները.

Ելք դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված բոլոր թեկնածուները ԿԸՀ են ներկայացնում ինքնաբացարկի դիմումներ և ընտրական ցուցակը մնում է դատարկ։

ԱԺ «Ելք», խմբակցության բոլոր պատգամավորները վայր են դնում իրենց մանդատները։

Այսօր 105 պատգամավորից կազմված ԱԺ ում կմնա 96 պատգամավոր և հնարավոր չի լինի լրացնել թափուր տեղերը։

Այս դեպքում ակնհայտ է Սահմանադրության 89-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը՝ այն է ԱԺ պատգամավորների թիվը կլինի 101–ից պակաս և ԱԺ-ն Սահմանադրության ուժով կհամարվի չձևավորված։

Այդ դեպքում ՀՀ Նախագահը պարտավոր է պահպանել Սահմանադրությունը և նշանակել ԱԺ նոր ընտրություններ։

Այնպես, որ Հարգելի Վարչապետ, օգտվեք Ձեզ տրված իշխանության մանդատից և մի տվեք հրաժարական, նման մանդատը, ժողովուրդը Ձեզ չի տվել»։

Հարգանքներով ՝ Արտակ Գալստյան