Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն իր թվիթերյան էջում մեկնաբանել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեյի մահվան լուրը:
«Ցավալի լուր: Մահացել է մեր երկրի հզոր դեսպանը, միջազգային մակարդակով ճանաչված օպերային սոպրանո Մոնսերատ Կաբալյեն»,- գրել է Սանչեսը:
Վարչապետը նաև ընդգծել է, որ նրա ձայնն «առհավետ կմնա մեզ հետ»:
Աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն մահացել է 85 տարեկանում, Բարսելոնայում: Սեպտեմբերի վերջին Կաբալյեն միզապարկի հետ կապված խնդրով բուժում է անցել Բարսելոնայի կլինիկաներից մեկում:
Նա առավել հայտնի է իտալացի կոմպոզիտորների (Ռոսսինի, Բելլինի, Դոնիցետտի, Վերդի) «բել կանտո» ոճի երաժշտության կատարող։ Համարվում է 20-րդ դարի լավագույն սոպրանոներից մեկը։