Գլխավոր Լուրեր ՍոցՑանցային Բռնապետությունը կանխելու և ժողովրդավարությունը պահպանելու համար ավելի ուժեղ երաշխիք կա, քան աղբամանն...

Բռնապետությունը կանխելու և ժողովրդավարությունը պահպանելու համար ավելի ուժեղ երաշխիք կա, քան աղբամանն է. այն կոչվում է Սահմանադրություն. Աշոտյանը՝ վարչապետի ելույթի մասին

2166
0

Նիկոլ Փաշինյանն այսօր հրապարակավ փորձել է ժխտել Հայաստանում բռնապետական ռեժիմ հաստատելու մեղադրանքները և որպես երաշխիք հայտարարել, որ բռնապետություն հաստատելու փորձ անող գործիչը կհայտնվի ոչ միայն պատմության, այլև Սանիթեքի աղբամանում։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը։

«Սա, իհարկե, արդեն պրոգրես է, քանի որ մինչ այդ իր որոշ կուսակիցներ աղբամանով էին սպառնում ոչ թե պոտենցիալ բռնապետերին, այլ բազմակարծության և իրավունքների համար պայքարող քաղաքական ընդդիմախոսներին։

Բայց երկրում բռնապետությունը կանխելու և ժողովրդավարությունը պահպանելու համար ավելի ուժեղ երաշխիք կա, քան աղբամանն է։

Այդ երաշխիքը կոչվում է Սահմանադրություն։

Դրսևորե՛ք պետական գործչին հարիր քաղաքական կամք, վերադարձրեք գործընթացները քաղաքական բազմակարծության և երկխոսության դաշտ, հարգեք Սահմանադրությունը և Հայաստանում ոչ մի բռնապետ չի լինի»,– գրել է Աշոտյանը։