Գլխավոր Լուրեր Վարչապետը աշխատակազմերին ներկայացրեց նորանշանակ նախարարներին

Վարչապետը աշխատակազմերին ներկայացրեց նորանշանակ նախարարներին

3050
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իրենց աշխատակազմներին է ներկայացնում նորանշանակ նախարարներին:

Վարչապետը Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարարին՝ Հակոբ Արշակյանին:

Վարչապետը նորանշանակ նախարարին ու աշխատակազմին շնորհավորեց և հաջողություն մաղթեց:

Վարչապետն այցելեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն և աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանին: Նախարարության շենքում վարչապետին ու նորանշանակ նախարարին դիմավորեց արդեն նախկին նախարար Արթուր Գրիգորյանը:

Վարչապետն այցելեց նաև ԱԻՆ և աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Ֆելիքս Ցոլակյանին: