Գլխավոր Քաղաքական Կառավարությունում ընթանում է Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը

Կառավարությունում ընթանում է Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը

2265
0

Այս պահին կառավարությունում ընթանում են Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան փակ հանդիպումը:

ԲՀԿ առաջնորդ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը կառավարության դիմաց լրագրողներին ասաց, որ նպատակահարմարության դեպքում հանդիպման մանրամասների վերաբերյալ հետագայում հաղորդագրություն կտարածվի:

Նշենք նաև, որ քիչ առաջ կառավարության շենք են մտել նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանն ու ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը։ Նրանք չեն մեկնաբանել, թե ինչու են այստեղ եկել:

Հիշեցնենք, որ Սպարտակ Սեյրանը այօր հայտարարել էր, որ Եթե բոլոր քաղաքական ուժերը բանակցությունների`ոչ թե ճնշումների եւ վերջնագրերի արդյունքում կորոշեն, որ արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերին, ուրեմն, թող ընտրությունները կայանան դեկտեմբերին: