Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանի համար առաջնահերթություն է այնպիսի համակարգեր ներդնել, որ բացառվեն կոռուպցիոն ռիսկերը։ Նա ասում է, որ այս ոլորտում չարաշահումների ռիսկը բարձր է։ Անդրադառնալով կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգին՝ տիկին Թանդիլյանը շեշտում է՝ իր մոտեցումները չեն փոխվել, և պետք է Կուտակային կենսաթոշակների մասին օրենքն այնպես լրամշակել, որ այն ընդունելի ու հասկանալի լինի բոլոր քաղաքացիների, այդ թվում՝ համակարգին դեմ հանդես եկողների համար։
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...