«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ:
Պետական վերահսկողական ծառայությունը նորաստեղծ կառույց է: Նախկինում վարչապետի ենթակայությամբ նման մարմին չի գործել։
Նշենք, որ ըստ նոր Սահմանադրական կարգավորումների, սա այն 4 կառույցներից մեկն է, որոնք գտնվում են ՀՀ վարչապետի անմիջական վերահսկողության ներքո։