Գլխավոր Քաղաքական Նախագահ Սարգսյանը հանդիպել է «ՀՅԴ» խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանի և «Ծառուկյան» խմբակցության...

Նախագահ Սարգսյանը հանդիպել է «ՀՅԴ» խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանի և «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հետ

1436
0

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անունից ընդունել է խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանին:

Ինչպես հայտնում են են ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել են երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր:

Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է վիճահարույց բոլոր հարցերը երկխոսության միջոցով և Սահմանադրության ու օրենքների շրջանակում լուծելու անհրաժեշտությունը:

Շարունակելով խորհրդակցությունները Ազգային ժողովի խմբակցությունների հետ՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Ծառուկյան» խմբակցության անունից ընդունել է խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանին:

Ինչպես հայտնում են են ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել են երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմային:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղարը կարևորել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ ստորագրված հուշագրում ամրագրված սկզբունքները և նշել, որ խմբակցությունը համոզված է, որ բոլոր գործընթացները պետք է լինեն օրինականության շրջանակում, հավասարակշիռ ու տրամաբանված:

Նոր տեսանյութ.