Գլխավոր Լուրեր Վարչապետն այցելել է Ֆրանկոֆոնիայի ավան

Վարչապետն այցելել է Ֆրանկոֆոնիայի ավան

0
1716

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Ֆրանկոֆոնիայի ավան։

Ավանը տեղակայված է Ազատության հրապարակում։ Այստեղ մի քանի տասնյակ տաղավարներում ներկայացված են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մասնակից-երկրների մշակույթը, արվեստը, կրթությունը, տնտեսությունը։ Ավանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի էր ունեցել նախօրեին։ Այսօր ավանում Հայաստանում ֆրանսերենի կիրառմանը նվիրված միջոցառում է։

Այսօր Երեւանում նաեւ անցկացվել է բիզնես-ֆորում։ Անմիջապես ՖՄԿ 17-րդ գագաթաժողովը կանցկացվի հոկտեմբերի 11-12-ը։ Դրան մասնակցելու համար Երեւան կժամանի ավելի քան 80 պատվիրակություն, այդ թվում՝ Ֆրանսիայից՝ նախագահ Էմանուել Մակրոնի, եւ Կանադայից՝ վարչապետ Ջասթին Թրյուդոյի գլխավորությամբ։