Հայաստանի տարածքում հոկտեմբերի 11-ի ցերեկը առանձին շրջաններում, 12-ին՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում սպասվում է թույլ անձրեւ։ Քամին՝ հյուսիս-արեւմտյան 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-13-ը միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում կնվազի 5-6 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հոկտեմբերի 11-ին հատկապես երեկոյան ժամերին հնարավոր է թույլ անձրեւ, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +12+14, ցերեկը՝ +22+24 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +15+20,
Կոտայքի լեռներում՝ +4+9, ցերեկը` +15+20,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +11+13, ցերեկը` +21+23,
Գեղարքունիքում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +15+20,
Լոռիում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +15+19,
Տավուշում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +18+21,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +15+20,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +11+13, ցերեկը` +22+24,
Արարատում՝ գիշերը` +11+14, ցերեկը` +22+24,
Արմավիրում՝ գիշերը` +11+14, ցերեկը` +22+24,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +15+20,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +11+14, ցերեկը` +22+24,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +10+14, ցերեկը` +18+22,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +15+18,
Արցախում՝ գիշերը` +10+13, ցերեկը՝ +18+21: