Գլխավոր Տնտեսական Վրաստանը պատրաստ է պայմանավորվել Ռուսաստանի հետ դեպի Հայաստան «առևտրային միջանցքների» գործարկման մասին....

Վրաստանը պատրաստ է պայմանավորվել Ռուսաստանի հետ դեպի Հայաստան «առևտրային միջանցքների» գործարկման մասին. Աբաշիձե

2930
0

Tert.am-ը գրում է․ Մայիսի 24-ին Պրահայում Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի միջև կայանալիք բանակցությունների ընթացքում Վրաստանը և Ռուսաստանը կձևավորեն հատուկ աշխատանքային խումբ՝ «Մաքսային վարչարարության և ապրանքների առևտրի մոնիթորինգի մեխանիզմի մասին» համաձայնագրի իրագործման նպատակով:

Այդ համաձայնագիրը նախատեսում է Ռուսաստանից Աբխազիայով և Հարավային Օսիայով Վրաստան և Հայաստան «առևտրային միջանցքների» ստեղծում: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:

Աբաշիձեն հայտնել է, որ «առևտրային միջանցքների» գործարկման մասին վերջնական պայմանավորվածության ձեռքբերման հնարավորությունը հայտնվել է այն բանից հետո, երբ Ռուսաստանն օրերս շվեյցարական SGS ընկերության հետ ստորագրել է շվեյցարացի դիտորդների կողմից Աբխազիայով և Հարավային Օսիայով բեռների տեղափոխումը մոնիթորինգի ենթարկելու մասին հատուկ պայմանագիրը:

Իսկ Վրաստանը նմանատիպ պայմանագիր է կնքել նույն ընկերության հետ դեռ դեկտեմբերին:

Tert.am

Նոր տեսանյութ.