Armlur.am-ը գրում է․
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որն իրականում ճիշտ կլիներ նախաձեռնել հենց իրենց իշխանության եւ Սերժ Սարգսյանի պարագայում: «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում նա առաջարկում է ամրագրել դրույթներ, որ ՀՀ վարչապետին տրամադրված ինքնաթիռից եւ ուղղաթիռից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց օգտվելու կարգը սահմանի ՀՀ կառավարությունը եւ այն, որ այդ փոխադրամիջոցներից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից օգտվելու մասին տեղեկությունները հրապարակվեն օգտվելու փաստից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնական ինտերնետային կայքում:
Իհարկե, թափանցիկությունը շատ կարեւոր է, սակայն դրա անհրաժեշտությունն ավելի կար հենց նախորդ իշխանությունների ժամանակ: Մինչդեռ ՀՀԿ-ականներն, ընդհակառակը, օրենսդրական փոփոխություններով Սերժ Սարգսյանի ու նրա իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ կապված նման տեղեկատվությունը, պետական բյուջեից նրանց ծախսերը դասեցին գաղտնիքների շարքին` մեկնաբանելով, թե անում են` պաշտոնյայի անվտանգության նկատառումներից ելնելով: