Գլխավոր Լուրեր ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ քննարկել է ԼՂ...

ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

1760
0

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հանդիպումը տեղի է ունեցել Լյուքսեմբուրգում, «Արևելյան գործընկերության» երկրների ԱԳ ղեկավարների նիստի շրջանակում, հայտնում է Sputnik.az-ն:

Կողմերը քննարկել են ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի ներկա իրավիճակը և մտքեր են փոխանակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան սպասվելիք այցի շուրջ: