Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը անդրադարձել է է այսօր ԶԼՄ-ներում շրջանառվող «մոր թունավորման» մասին լուրերին, որտեղ նշվում էր, որ Արարատ Միրզոյանի մայրը թունավորվել է սև խավիարից, և որ Էրեբունի հիվանդանոցը կաթվածահար է եղել։ Նա իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրում է.
«Քանի ամիս է՝ փորձում եմ հնարավորինս անտեսել իմ և իմ ընտանիքի մասին “մամուլով” պարբերաբար տարածվող էժանագին զրպարտությունները և հերյուրանքները՝ մտածելով, թե սրիկայությունն ու անբարոյականությունն էլ, ի վերջո, սահման պիտի ունենան։ Փաստորեն անհիմն լավատես էի։
Կոնկրետ այս մի զրպարտության առթիվ։ Նախ՝ մայրս թունավորվել է սովորական աջիկայից, ոչ թե սև խավիարից։ Երկրորդ՝ միակ պետական մեքենան, որը այդ առիթով հայտնվել է այդ հիվանդանոցի մոտ, եղել է իմ ծառայողականը. երկու անգամ ընդմիջմանս ընթացքում, մեկ անգամ էլ աշխատանքից հետո այցելել եմ մորս։ Հուսամ՝ սենց դեպքերի համար անթույլատրելի ճոխություն չեք համարի։ Ավելորդ է ասել, որ որևէ ճնշում որևէ բժշկի նկատմամբ չի գործադրվել։