Գլխավոր Իրավական Հովիկ Աբրահամյանի եղբայր Հենրիկ Աբրահամյանը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է...

Հովիկ Աբրահամյանի եղբայր Հենրիկ Աբրահամյանը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել. ՀՔԾ

1911
0

Երեկ դատարանը բավարարել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի պաշտպանի՝ 5 միլիոն դրամ գրավի դիմաց իր պաշտպանյալին ազատ արձակելու միջնորդությունը:

Այս մասին Tert.am-ին հայտնեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Հիշեցնենք, որ «Մարտի 1-ի» գործի նախաքննության շրջանակներում խուզարկություն էր արվել փաստացի Հովիկ Աբրահամյանին պատկանող՝ Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքում, որտեղ հայտնաբերվեր էր զինամթերք: Խուզարկությունից հետո ձերբակալվել էին Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանն ու Ամբիկ Գևորգյանը:

Այնուհետև նույն մեղադրանքն էր առաջադրվել նաև Հենրիկ Աբրահամյանին, վերջինիս նկատմամբ խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: Այնուհետև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտնել էր, որ գտնված զենքն առնչություն չունի «Մարտի 1-ի» հետ:

Նոր տեսանյութ.