Ղրիմի Կերչ քաղաքի մետալուրգիական ուսումնարանում անհայտ պայթուցիկ սարք է գործի դրվել:
Պայթյունի հետևանքով զոհվել է 10, վիրավորվել՝ մոտ 50 մարդ: Տուժածներից 20-ը հոսպիտալացվել է:
Կրթական հաստատությունը տեղակայված է Վոյկովի փողոցում: Դեպքի վայրում աշխատում են շտապ բուժօգնության բրիգադներ, արտակարգ իրավիճակների ծառայության ու Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները:
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...